Գերմանիայում սիրող - հնագետը ոսկե մետաղադրամներից բաղկացած գանձ է հայտնաբերել, որը ԶԼՄ-ները անվանում են «նացիստների ոսկի»: Reuters-ի փոխանցմամբ` նոր գտնված ոսկին գնահատվում է 45 հազար եվրո, վերաբերում է այն շրջանին, երբ գերմանացի նացիստների թալանած միջոցները անհետացել էին:
Օսմանյան կայսրության տարածքում հայերի հանդեպ գործված ցեղասպանության պատմության վերաբերյալ «Իրատես»-ի հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԸ:
Օսմանյան կայսրության տարածքում հայերի հանդեպ գործված ցեղասպանության պատմության վերաբերյալ «Իրատես»-ի հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԸ:
Մեր թերթի` «Իրատեսի» «Ցեղասպանություն-100» էջում մեկ տարի տպագրելով սկզբնաղբյուրային նյութեր, մենք հող նախապատրաստեցինք քաղաքական, գիտական, մասնագիտական, հասարակական գիտակցության մեջ ներդնելու «տնտեսական ցեղասպանություն» եզրույթը:
Չինաստանի մեծ պարսպի մոտ մեկ երրորդը անհետացել է` բնական ու մարդկային գործոնի ազդեցությամբ: Չինական մեծ պարսպի ընկերակցությունը պարզել է, որ որոշ հատվածներում պարիսպը չի դիմանում անձրևին ու քամուն:
Շուտով լույս կտեսնի «Իրատեսի» հեղինակ ՍԵՐԺ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ «Հեռավոր տարիների լույսը» հուշագրական վիպակը, որը Արցախի պատմական Վարանդայի նշանավոր տոհմերից մեկի շառավիղների մասին է։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակի օրը քննադատել է գերտերություններին 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածները կանխելու համար ոչինչ չանելու և լուռ մնալու համար:
Կենտրոնական Կամբոջայի Կամպոնգ Չամ նահանգում հովիվները հայտնաբերել են Անգկորյան ժամանակաշրջանի՝ գիտությանն անհայտ հին հինդուիստական տաճար, որը թվագրվում է մ. թ. 10-րդ դարով՝ հայտնում է Phnom Penh Post թերթը:
Բելգիայի խորհրդարանը երեկ սկսել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկումը։ Վարչապետ Շառլ Միշելն ընդգծել է, որ 1915-17-ին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները պետք է ճանաչվեն ցեղասպանություն:
Մենք, շատ թե քիչ տանելի ապագա ունենալու համար, պետք է աշխատենք բազմակողմանիորեն հասկանալ հզորների ու թույլերի հարաբերությունների անատոմիան։
Բնականաբար, եթե ուժեղների ու թույլերի հարաբերությունների հետ առնչված երկրորդական հանգամանքները դնենք մի կողմ, ապա այդ հարաբերությունների կայուն ու երկուստեք իմաստալից լինելու համար, ընդհանուր առմամբ, պետք է հավասարակշռություն լինի, մի կողմից, ուժեղի համար թույլի օգտակարության և, մյուս կողմից էլ, թույլի համար ուժեղի կողմից պաշտպանվածության միջև...